Բռնազավթված Լեռնային Ղարաբաղում հրդեհները շարունակվում են. կրակը հասել է Կարմիր շուկայի տարածք
Հուլիսի կեսերին Լեռնային Ղարաբաղում բռնկված հրդեհները շարունակվում են, ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, կրակը հասել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի տարածք։
«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, չնայած քամոտ եղանակը բարդացնում է հրդեհի մարումը»,– փոխանցում է APA գործակալությունը։
Ավելի քան մեկ ամիս առաջ բռնկված լայնածավալ հրդեհի պատճառների մասին չի հաղորդվել:
Սա վերջին տասնամյակներին Լեռնային Ղարաբաղում արձանագրված առաջին խոշոր հրդեհն է։

