Հայաստանի և Թուրքիայի սահմանին դրված սահմանաքարերին ինչ խորհրդանիշեր են պատկերված․ թուրքագետ

Հայաստանի և Թուրքիայի սահմանին, Թուրքիայի կողմից ահա այսպիսի սահմանաքարեր կան դրված։ Սահմանաքարի վրա գրված է T.C. , որը Թուրքիայի հանրապետություն բառի թուրքական հապավումն է, իսկ լուսինն ու աստղն էլ արդեն պարզ է։

Սակայն դաշույնի և ձիթենու ճյուղի մասին վստահ եմ շատ քչերը գիտեն։ Ձիթենու ճյուղով և դաշյունով սահմանաքար բացառապես հայկական սահմանին է տեղադրված։ Թուրքերն իրենց իրական նպատակները հետևյալ կերպ են քողարկում՝ մեկնաբանելով սա։ Ասում են՝ եթե ուզում ես խաղաղություն, ուրեմն ձիթենու ճյուղ, իսկ եթե պատերազմ՝ դաշույն։

Սակայն այս պատկերն ամբողջապես բացահայտեց իր իրական նպատակը, երբ Թուրքիան Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններից մեկն անվանեց «Ձիթենու ճյուղ»։ Այսինքն, հստակ մեսիջ է, թե ձիթենու ճյուղով փաթաթված դաշույնն ինչ նշանակություն ուի։ Խաղաղության անվանումով փաթեթավորված դաշյուն, որի մտքից երբեք չեն հրաժարվում․․․ Որպեսզի հարևանիդ հետ խաղաղ ապրես, կամ հաշտ ապրես, պետք է հարևանիդ շատ լավ ճանաչես։ Նրա ուժեղ և թույլ տեղերն իմանաս, նրա խոցելի տեղերն իմանաս․․․

 

Կարեն Հովհաննիսյան