Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց. տնային կալանքը փոխարինվեց վարչական վերահսկողությամբ
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․ «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը:
Կիրառվել է վարչական հսկողություն, որի պայմանները դեռևս հայտնի չեն: Որոշումը հասանելի կլինի մեզ երկուշաբթի: Նաև տեղեկացվեցի, որ որոշման օրինակը արդեն ուղարկվել է Պրոբացիոն ծառայություն:
Արմեն Աշոտյանի կալանքները տևեցին 777 օր, որից 15 ամիսը Սովետաշենի բանտի մենախցում: Քաղաքական բանտարկությունը կարծես ավարտվում է, բայց քաղաքական հետապնդումը շինծու քրեական գործի շրջանակներում շարունակվում է»:

