Ադրբեջանը եղբայրական երկիր է Իրանի համար․ Փեզեշքիան
Իրանը պատասխանատու է իր հարևան և եղբայրական Ադրբեջանի հետ պատշաճ հարաբերություններ հաստատելու անկարողության համար։ EDnews-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Փեզեշքիանն ընդգծել է մուսուլմանական աշխարհի միասնության կարևորությունը, հատկապես հարևան ազգերի միջև։
«Ես վերջերս եմ այցելել Ադրբեջան։ Այն մեզ հարազատ և եղբայրական երկիր է։ Ինչպե՞ս է ստացվում, որ մենք չենք կարող նրանց հետ դաշինք կազմել, բայց Իսրայելը կարող է։ Ես պետք է ինքս ինձ հարցնեմ՝ ո՞րն է իմ մեղքը, ինչո՞ւ ես չկարողացա բարեկամական և առողջ հարաբերություններ հաստատել իմ եղբայրների և քույրերի հետ, մինչդեռ Իսրայելը կարող էր։ Սա նշանակում է, որ մեղքը մերն է»,- ընդգծել է Իրանի նախագահը։

