ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղում նույնպես ձախողեց. Լավրով

ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղում նույնպես ձախողեց։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը (Ռուսաստանը համանախագահ երկրների «եռյակից» մեկն էր) չկարողացավ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության պայմաններ, իսկ նրա արևմտյան մասնակիցների` Ռուսաստանի հետ փոխգործակցությունից դուրս գալուց հետո այն ամբողջությամբ կորցրեց իր իմաստը»,– ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։