«Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է նոյակերտցիների բողոքին
«Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է Արարատի մարզի Նոյակերտ բակավայր բնակիչներին բողոքին.
«Մամուլում տարածված Արարատի մարզի Նոյակերտ բնակավայրում խմելու ջրի հետ կապված հրապարակումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Նոյակերտ գյուղը հանդիսանում է ընկերության մեծածախ բաժանորդ, որի հանդեպ «Վեոլիա Ջուր» ընկերությունը չունի ժամային գրաֆիկի որևէ պարտավորություն:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն գյուղին ջուր է մատակարարում ամեն օր՝ առավոտյան ժամը 06.00-ից մինչև 24.00-ն՝ օրական գյուղին ջուր մղելով վայրկյանում 5 լիտր ջուր: Այսինքն, օրական գյուղին մատակարարվում է 320 խմ ջրաքանակ:
Բաժանորդներին հորդորում ենք՝ գյուղի ներքին ցանցի հետ կապված խնդիրների դեպքում դիմել համայնքապետարան:
Տեղեկացնենք, որ Նոյակերտ գյուղի հետ Ընկերության հարաբերությունները կարգավորված է պայմանագրով, որի ամբողջ պահանջները համաձայնեցված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ»։

