Աշխարհի չեմպիոն Գրիգոր Ղազարյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը, որն այս տարի դարձել էր աշխարհի չեմպիոն, այժմ նաև Եվրոպայի չեմպիոն է:

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Գրիգոր Ղազարյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է ունեցել` 140 կգ, 145 կգ, 148 կգ: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը սահմանել է պատանիների Եվրոպայի նոր ռեկորդ: Պոկում վարժությունում հայ ծանրորդը նվաճել է ոսկե մեդալ:

Հրում վարժության առաջին մոտեցմամբ Ղազարյանը բարձրացրել է 180 կգ` սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ հրում վարժությունում ու երկամարտում: Ղազարյանը թարմացրել է սեփական ռեկորդը` հրում վարժությունում գլխավերևում պահելով 185 կգ ու 190 կգ: Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է:

Երկամարտի 338 կգ արդյունքով` Գրիգոր Ղազարյանը 2025 թվականի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն է: