Բաքվում շարունակվում է օկուպացված Արցախի ղեկավարության դեմ շինծու գործով դատավարությունը

Բաքվում շարունակվում է օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց դեմ շինծու գործով դատավարությունը։

Նրանք գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին՝ արցախահայերի բռնի տեղահանման ժամանակ։

Բաքուն նրանց մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» մեջ:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին։