Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Հուլիսի 26-ին ժամը 13։40-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։