Թաիլանդի մի շարք շրջաններում ռազմական դրություն է հայտարարվել

Կամբոջայի հետ ռազմական բախումների ֆոնին Թաիլանդի 8 շրջաններում ռազմական դրություն է հայտարարվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է The Nation թերթը՝ հղում անելով տարածված համապատասխան հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ սահմանային հակամարտության պատճառով սահմանային պաշտպանության հրամանատարությունը ուրբաթ օրը ռազմական դրություն է հայտարարել երկու նահանգների ութ շրջաններում, որն ուժի մեջ է մտնում անմիջապես։

Հայտարարության համաձայն՝ անհրաժեշտ է դարձել ռազմական ուժեր տեղակայել՝ երկիրը արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար՝ Կամբոջայի հետ ռազմական բախումներով պայմանավորված։

Նշվում է, որ այս գործողությունը կարևոր է երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Թաիլանդի քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար։