Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան

Թուրք լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը մայիսի 21-ից 25-ը մի լուսանկարիչների խմբով այցելել է Հայաստան:  Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Խմբի ղեկավարը՝ Աքբաշը, Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել Թուրքիայում հրապարակվող միակ հայկական «Ակոս» թերթի համար:

Նշվում է, որ Աքբաշը հայտնի է աշխրահի տարբեր երկրներում 40 տարի ի վեր իրականացված լուսանկարչական գործունեությամբ:

Լուսանկարները ստորև՝

Հանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակ
Գառնու հեթանոսական տաճար
Քարերի Սիմֆոնիա
Հանրապետության հրապարակ, Հայաստանի պատմության թանգարան