Թմրանյութ իրացնող օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Հուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայում ձերբակալել և իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել 29-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 45 գրամից ավելի մարիխուանա։
ՆԳն ոստիկանության հաղորդմամբ, ձերբակալվածը հայտնել է, որ այն իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Հետագա միջոցառումներով պարզվել է նրա՝ արդեն տեղադրած փաթեթներից մեկի տեղը։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 12 գրամից ավելի մարիխուանա։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: