Ի՞նչ է անհրաժեշտ անել, եթե ներխուժեն Մայր Աթոռ
Ի՞նչ է անհրաժեշտ անել, եթե Նիկոլի գլխավորությամբ և հրահրմամբ ուժային կառույցները, նիկոլական իշխանավորների կողմից հավաքագրած աբոխը, կարգալույծ արված կարգազանց նախկին հոգևորականները և աղանդավորական խմբակների մոլեռանդ անդամները ներխուժեն Մայր Աթոռ և ապօրինաբար ձերբակալեն Վեհափառ Հայրապետին և բարձրաստիճան որոշ հոգևորականների։
Աստված մի’ արասցե, եթե ծայրահեղ սցենար տեղի ունենա և պետական ուժերը Նիկոլի քմահաճույքով ապօրինի ներխուժեն Վեհարան՝ փորձելով ձերբակալել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ապա պետք է գործել միաժամանակ իրավական, հոգևոր և քաղաքացիական պաշտպանության մեխանիզմներով։ Ահա որոշ քայլեր, որ, կարծում եմ, պետք է կատարել`
- Անմիջապես իրավական արձագանք
Ներքին իրավական միջոցներ
Քրեական գործի հարուցման պահանջ․ փաստաբանների և իրավապաշտպանների միջոցով պահանջել քննություն պետական մարմինների կողմից՝ կապված պետական պաշտոնյայի հրահրմամբ կրոնական կառույց բռնի ներխուժման հետ։
Հայաստանի Սահմանադրության և օրենքների խախտման փաստարկում․
ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։
ՀՀ Քրեական օրենսգրքով՝ պաշտամունքային շինության պղծումը կամ խոչընդոտումը հանցագործություն է։
Միջազգային իրավական ուղիներ
Եվրոպայի Մարդու Իրավունքների Դատարան (ՄԻԵԴ)-անհապաղ միջանկյալ միջոցների պահանջ՝ Կաթողիկոսի ազատությունը և եկեղեցու տարածքի անձեռնմխելիությունը ապահովելու համար։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ և ԵԽԽՎ-հաղորդագրություններ և արտակարգ քննարկումների պահանջ՝ կրոնական ազատությունների խախտման մասին։
- Միջազգային հանրության ներգրավում
Դիվանագիտական մարմինների անմիջական տեղյակ պահում-Հայաստանում գործող դեսպանատներ (Հռոմի Պապի ներկայացուցիչ, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունաստան և այլն)։
Միջեկեղեցական կառույցներ – ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներ, Մերձավոր Արևելքի և Համաշխարհային Եկեղեցիների խորհուրդ։
- Հոգևոր և քաղաքացիական պաշտպանություն
Ամենօրյա աղոթական հերթապահություն և զանգերի ղողանջ՝ որպես խաղաղ դիմադրության նշան։
Հավատացյալների շղթա Վեհարանի շուրջ՝ խաղաղ, անզեն, բայց զանգվածային ներկայություն՝ կանխելու համար ներխուժումը։
Մամուլի և սոցցանցերի արագ արձագանք՝ փաստագրելով և ուղիղ հեռարձակելով յուրաքանչյուր գործողություն։
- Հետագա իրավական ու քաղաքական ընթացք
Հավաքել բոլոր փաստերը ապօրինի ներխուժման վերաբերյալ՝ լուսանկարներ, տեսանյութեր, վկայություններ՝ հետագա դատական գործընթացների և պատմական փաստագրության համար։
Սկսել պահանջատիրություն՝ ոչ միայն ենթադրյալ ձերբակալությունների չեղարկման, այլև` մեղավորների պատասխանատվության ենթարկման համար։

