«Վերելք»․ ՍՏՐՈՒԿՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ (տեսանյութ)

Նաիրի Հոխիկյանը ցավով գրել է․

«Այսքան պիղծ ու ապազգային քայլերի դեմ մի՞թե որևէ պետական պաշտոնյա չի ուզում ընդվզել։

Լավ, հասկացանք, ազգային արժանապատվություն ունեցող նախարար չունենք, բայց արդյո՞ք չունենք որևէ փոխնախարար, նախարարության որևէ վարչության պետ, որ հայտարարի իր անհամաձայնությունը․․․ այս ամբողջ պիղծ քայլերի դեմ։

Մի՞թե չունենք գոնե մեկ ոստիկան կամ գոնե մեկ քննիչ, որ հրաժարվի կատարել այս անբարոյական առաջադրանքները և հայտարարի իր անհամաձայնության մասին՝ հեռանալով համակարգից։

Մի՞թե չունենք գեթ մեկ տնօրեն, մեկ գյուղապետ, մեկ ուսուցիչ կամ գոնե մեկ հավաքարար, որը հրապարակային Ո՛Չ կասի․․․ պիղծ ու ապազգային քայլերին, չի համաձայնի ազգային արժեքները, եկեղեցին, ընտանիքը, պատմությունը պղծելու այս իշխանության արարքներին։

Արդյո՞ք այսքան ոչնչացված բարոյականության ժամանակներում ենք ապրում, որ փողն ու պաշտոնը վեր են բոլոր սրբություններից»։

Ինչ խոսք, դաժան իրականություն է, խայտառակ հանդուրժողականություն է առկա, և  այդ հանդուրժողականությունը խայտառակում է մեզ նաև դրսերում։
Փաստացի գործ ունենք սուիցիդալ՝ ինքնասպանվող, մարդկային բազմության հետ։

«Վերելք» հաղորդաշարը ներկայացնում է իր պատկերացումները նշված երևույթի պատճառների և ծանր այս վիճակը հաղթահարելու ուղու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում