ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները կպարգևատրվեն
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները կպարգևատրվեն։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.
- Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:
- Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- գրված է Սիմոնյանի կարգադրության մեջ:

