Իրանը եվրոպական երկրների հետ միջուկային բանակցությունները կվերսկսի Ստամբուլում

Իրանը և երեք եվրոպական երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, համաձայնության են եկել միջուկային բանակցությունները սկսելու շուրջ։ Այդ մասին հայտնել է իրանական կիսապաշտոնական «Tansim» լրատվական գործակալությունը, փոխանցում է ermenihaber.am-ը։

Որպես բանակցությունների հավանական վայրեր նշվել  են Ժնևը կամ Ավստրիան։

Իսկ իրանական պետական հեռուստատեսությունն էլ հայտնել է, որ բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում հուլիսի 25-ին և
կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։