Էս եկեղեցու համար ոչինչ չեք արել ու չեք անում, գողի պես այլոց հարստությունից անվաստակ բաժին փախցնելու ավազակային ակնկալիքն է ընդամենը
Մի հույժ կարևոր ու ԱԳՐԵՍԻՎ դիտարկում
Տեսեք, երբ ամեն անգամ եկեղեցու գույքի և ունեցվածքի մասին խոսելիս օգտագործում եք «ազգի հարստությունն է» բառակապակցությունը, մի պահ հիշեք, որ ոչ դուք, ոչ ձեր հայրերը, և անգամ ոչ էլ ձեր պապերը, համաձայն «Կանոնագիրք հայոց»-ի եկեղեցուն տասանորդ հարկ ձեր վաստակածից երբեք չեք տվել:
Այսպես կոչվող «խաչհամբույրը» ձեզ վրա կատարված խորհրդի կամ ծեսի դիմաց քահանային տրվող ԱՐԴԱՐ վճարն է: Ձեր առիթից առիթ եկեղեցում վառած մոմի գումարի վրա եկեղեցին մի բան էլ ավելացնում է ու տալիս հավաքարարին, որ ձեր անարժան ոտնահետքերը սրբի եկեղեցու հատակից, ու դուք, այ հենց դուք, ձեր հայր ու պապերով, էս եկեղեցու համար ոչինչ չեք արել ու չեք անում, ու «ազգի հարստություն»-ը էն ստահակի հետ բերնի խոսք դարձրած, գողի պես այլոց հարստությունից անվաստակ բաժին փախցնելու ավազակային ակնկալիքն է ընդամենը:
Ոչ ձեր գործերով եք էս ազգից ու եկեղեցու, ոչ ձեր խոսքերով, ոչ ձեր բարքերով, ոչ լսածով, ոչ էլ ձեր նորաձև «գրագիտությամբ»: Դուք անհայրենիք, անպատկանելիություն, անձև, անբովանդակ, անեկեղեցի ու անսրբություն, ամենասովորական փնթի ու անօրեն հոմոսովետիկուսներից բուծված ու էդ ավազակային ԴՆԹ-ի կրող նեոբոլշևիկ բիոմասսա եք:
Միլիոններ տված ու եկեղեցի կառուցած, կամ աղքատ կնոջ պես իր ողջ ունեցվածքը տված, եկեղեցու վրա կյանք դրած, եկեղեցի շենացրած ու կյանքով եկեղեցի պահած մարդիկ լուռ են, բանտերում են կամ երկնքում…
Բա դուք ո՞վ եք
Ձեզ բնութագրող լավ բառ կա լոռվա բարբառում` ԽԱԼԽ, դուք ամենաիսկական խալխ եք ու էս ազգի հոգևոր ու նյութական հարստության ստեղծմանը, բազմապատկմանն ու պահպանմանն անմասնակից, անմասն ու անբաժին:
ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒ հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար-խմբավար՝ Վահե Բեգոյան

