ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ
ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ազատել է ՊՎԾ պետի պաշտոնից։
«ՊՎԾ ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը»,- ասված է որոշման մեջ։
Այս որոշումը նշանակում է, որ ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը կորցնում է ընկերությունը կառավարելու հնարավորությունը, ինչին էլ, ամենայն հավանականությամբ, կհաջորդի ՀԷՑ-ի ազգայնացումը, կամ էլ նրա վաճառքն այլ կազմակերպության։

