Զելենսկին նոր կառավարություն է ձևավորում՝ Թրամփին և հանրությանը հաճոյանալու համար

Ուկրաինան հինգշաբթի կունենա պատերազմական ժամանակաշրջանի իր առաջին նոր վարչապետը։ Այս փոփոխությունը կատարվում է այն իրավիճակի ֆոնին, երբ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է կարգավորել պաշտպանական ծախսերը և նոր դեմքերով գրավել Դոնալդ Թրամփին ու պատերազմից հոգնած հանրությանը: Այս մասին գրում է Reuters-ը։

Վաշինգտոնում հայտնի երիտասարդ տնտեսագետի ընտրությունը արտացոլում է Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունները վերականգնելու կարևորությունը Զելենսկիի Սպիտակ տուն կատարած փետրվարյան խայտառակ այցից հետո։ Նշվում է, որ Սվիրիդենկոյի նախորդը՝ Դենիս Շմիհալը, կզբաղեցնի երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը։