«Ձեզ քաջ ծանոթ Սերգեյ Եսենինը». Երևանում տեղի ունեցավ սիրված ռուս բանաստեղծի ստեղծագործական երեկոն

Կյանքի ու մահվան, սիրո և բաժանման, հայրենիքի և բնության հավերժական թեմաների շուրջ մտորումներ ապրեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի կինոհամերգային դահլիճում ներկա հանդիսատեսը, որն ականատես եղավ «Ձեր քաջ ծանոթ Սերգեյ Եսենինը» գրական-երաժշտական երեկոյին՝ նվիրված 20-րդ դարի ռուսական պոեզիայի նշանավոր դեմքերից մեկի 130-ամյակին: Հյուրերին ներկայացվեց մոնո ներկայացում պոետի կյանքի և ստեղծագործության մասին, որը ներառումէր սիրելի երգեր և ռոմանսներ՝ գրված նրա տողերով:

Միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը:

«Նման ստեղծագործական երեկոները մեր կենտրոնում դառնում են բարի ավանդույթ։ Ի դեպ, դատելով լեփ-լեցուն դահլիճից, Եսենինը շատ սիրված է մեր հանդիսատեսի կողմից։ Ուզում եմ վստահեցնել, որ մենք կշարունակենք անցկացնել միջոցառումներ՝ նվիրված ռուս և հայ հայտնի մշակութային գործիչների հոբելյաններին, այդ կերպ մեր համեստ ներդրումն ունենալով Մոսկվայի և Երևանի միջև մշակութային երկխոսության գործում», – մեզ հետ զրույցում ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Հայկ Մելիքյանը։

Սերգեյ Եսենինի դերակատար, Երևանի պատանի հանդիսատեսի և Մալյանի անվան թատրոնի դերասան Արման Մաթևոսյանն իր կերպարի մասին հետևյալ կերպ արտահայտվեց. «Ես միշտ հիացել եմ Սերգեյ Եսենինով՝ և՛ որպես բանաստեղծ, և՛ որպես անձնավորություն։ Հետևաբար, մեծ սիրով ընդունեցի ռուս հանճարին բեմում մարմնավորելու առաջարկը։ Ինձ հաճախ են արտաքնապես նմանեցնում Եսենինին, իսկ բեմում ես փորձել եմ հոգեպես հնարավորինս մոտ լինել նրան։ Ի դեպ, իմ խաղացած Եսենինը չափազանց հուզական է, նա իր կյանքի վերջին օրվա հոգեկան տվայտանքներն է ապրում»։

«Այս ներկայացումըթանկ է ինձհամար, քանիորսաիմառաջինբեմադրությունն է՝ որպես ռեժիսորի։ Ներկայացման այս ձևաչափը շատ ներդաշնակ է, քանի որ դերասանի խաղից բացի կա կենդանի երգեցողություն և նվագակցություն։ Իսկ «Մոսկվայի տան» բեմը շատ հարմար է նման ներկայացումների համար», – իր հերթին նշեց բեմադրության ռեժիսոր Սարգիս Շողունցը։

Երեկոյի ընթացքում հանդիսատեսը նաև ծանոթացավ «Կեչու երկրի բանաստեղծը» կերպարվեստի ցուցահանդեսին։