Կրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի ՌԴ-ի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա. Պեսկով
Կրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի Ռուսաստանի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին, Կիևից հանդիպման առաջարկներ դեռևս չեն ստացվել։
«Մենք կոչ ենք անում բոլորին անել դա։ Այս դեպքում հիմնականը Միացյալ Նահանգների՝ նախագահ Թրամփի և նրա թիմի միջնորդական ջանքերն են։ Շատ հայտարարություններ արվեցին, շատ խոսքեր հնչեցին հիասթափության մասին։ Մենք, իհարկե, ուզում ենք հույս ունենալ, որ դրան զուգահեռ ճնշում է գործադրվում ուկրաինական կողմի վրա (բանակցությունները շարունակելու համար)», – լրագրողներին ասել է նա։

