2018-ը հայկականության վերջին տարին էր, Հայոց պատմության ամենաամոթալի ու գուցե վերջին էջը

«Կրթվելը նորաձև է» անվամբ աղանդը դարձրեցին օրակարգ, շուտով կմտցնեն քննարկման լայն դաշտ, պատերազմ հայտարարեցին եկեղեցուն, ձերբակալություններով էլ կշեղեն, օր օրի, հատիկ առ հատիկ կմոտեցնեն հերթական ընտրություններին։

Հերթական ընտրություններին կհայտնվեն նոր «կրողներ», ովքեր կապահովեն Սյունիքի անկում, բանակի կանացիացումը, եկեղեցու թանգարանների վերածվելը, ազգայինի ոչ ընդունելի լինելը, արդյունքում կիրականացնեն թայլաթների վաղեմի ծրագրերը։

Ու այդ ամենը կուղեկցվի երգ ու պարով, խրախճանքով …

2018-ը հայկականության վերջին տարին էր, Հայոց պատմության ամենաամոթալի ու գուցե վերջին էջը, պետականության անկումը, որը երկարաձգվեց միայն առանձին անհատների անմնացորդ դիմադրությամբ, ինչը օր օրի կոտրվում թիկունքին հասցվող նենգ հարվածներից։

 

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից