Եթե Թուրքիան և Ադրբեջանը դեմ չեն երրորդ երկրի ներկայությանը, նշանակում է, որ կան շա՜տ ավելի հեռահար նպատակներ
Մի բան ակնհայտ է, եթե չկա Թուրքիա-Ադրբեջան–ԱՄՆ տանդեմ, ուրեմն թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը պետք է որ դեմ լինեն Հայաստանի ճանապարհին ԱՄՆ–ի ցանկացած ձևի, այդ թվում մասնավոր ընկերության տեսքով ներկայությանը։ Ավելին՝ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը այդ պարագայում պետք է առավել քան շահագրգիռ լինեն, որ ճանապարհը մնա ՀՀ վերահսկողության ներքո։ Խնդիրն այն է, որ ստեղծված անվտանգային կոնֆիգուրացիան և ՀՀ իշխանությունները Հայաստանին դրել են չափազանց խոցելի վիճակում, ուստի Թուրքիայի և Ադրբեջանի համար ողջամտորեն պետք է ավելի նպատակահարմար լիներ, որ այդ ճանապարհը մնար Հայաստանի վերահսկողության տակ, քան ԱՄՆ-ի, որի վրա Ադրբեջանը և Թուրքիան չունեն ուղիղ ազդման լծակներ։ Իսկ ահա Հայաստանի պարագայում` Թուրքիան և Ադրբեջանը ունեն այս պահին ազդման գործիքներ և երկարաժամկետ հեռանկարում, ստեղծելով տնտեսական հնարավորություններ, փոխադարձ ճանապարհային և ենթակառուցվածքային կախվածություն, այլեւս կողմերի համար շահավետ չէր լինի արհեստական խոչընդոտներ ստեղծելը։
Ուստի` եթե Թուրքիան և Ադրբեջանը դեմ չեն երրորդ երկրի ներկայությանը, նշանակում է, որ կան շա՜տ ավելի հեռահար նպատակներ։

