Այսօր Չինաստանում կհանդիպեն Լավրովն ու Արաղչին

Այսօր Չինաստանում կհանդիպեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին: Նրանք, մասնավորապես, քննարկելու են տարածաշրջանային հարցեր, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Թեհրանի միջուկային ծրագիրը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաին։

Նրա խոսքով՝ նման հանդիպումը նախատեսված է Չինաստանի Տյանցզին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում։

«Օրակարգում երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումների, այդ թվում՝ Իրանի միջուկային հարցի վերաբերյալ խորհրդակցությունների շարունակությունն է», – ասել է Բաղաին։