Ես հիասթափված եմ Պուտինից. ԱՄՆ նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից, բայց «դեռ չի ավարտել նրա հետ գործը»։
Միևնույն ժամանակ նա բացահայտել է, որ չորս անգամ մտածել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագիր կարող է կնքվել, սակայն ի վերջո դա տեղի չի ունեցել:
«Ես հիասթափված եմ նրանից, բայց ես դեռ չեմ ավարտել նրա հետ գործը։ Բայց հիասթափված եմ», – BBC-ին տված հեռախոսային հարցազրույցում ասել է Թրամփը։
Պուտինի նկատմամբ իր վստահության մասին հարցին նա պատասխանել է. «Ես գրեթե ոչ մեկին չեմ վստահում»։
Այն հարցին, թե ինչպես է Թրամփը համոզելու Պուտինին «դադարեցնել արյունահեղությունը», ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Մենք աշխատում ենք դրա վրա, Գարի»։

