ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպումից. ադրբեջանական ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարող է դիտվել որպես քայլ դեպի երկու երկրների միջև մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդում։
Դրա մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, արտահայտելով գլխավոր քարտուղարի դիրքորոշումը։
Ըստ Դյուժարիկի՝ Գուտերեշը շատ ուշադիր հետևում է երկու երկրների միջև ընթացող գործընթացներին։
«Ողջունում ենք այս երկխոսությունը երկու երկրների միջև, որոնք երկար ժամանակ լարվածություն են ապրել։ Մենք հիշում ենք մարտ ամսին ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը և դա համարում ենք շատ դրական զարգացում։ Այս հանդիպումը կարելի է դիտարկել որպես խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդմանն ուղղված քայլ։ Գլխավոր քարտուղարը շատ ուշադիր հետևում է այս գործընթացներին»,- ընդգծել է Դյուժարիկը։

