Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում է խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
Նախարարությունից նաև հիշեցնում են, որ անտառային տարածքներում արգելվում է.
- Կրակ վառել
- Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
- Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
- Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:
Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:

