Դատարանը կալանավորեց մի քանի ամսական երեխայի մորը (տեսանյութ)
Դատարանը 3 ամսով կալանավորեց մի քանի ամսական երեխայի երիտասարդ մորը։ Այս մասին ահազանգում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երիտասարդ կինը, իմանալով կալանքի որոշման մասին, լալիս է։ Կարգադրիչներն ու մյուս ներկաները ջուր են տալիս։ Կինը երեք երեխա ունի։
«Իմ երեխաները չեն կարող ճաշ պատրաստել իմ փոքրիկի համար։ Ո՞նց են զրկում մորը երեխայից»,-լացելով ասում է կինը։
Փաստաբանի խոսքով, կնոջը կալանավորում են, քանի որ չի մասնակցել դատական նիստերից մեկին։ Նա որոշումն անարդար, անհիմն է համարում։
Մանկահասակ երեխայի մորը կալանավորելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արշակ Մաթևոսյանը։

