«Վերելք»․ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ 2 ՈՒՂԻ ՈՒՆԻ (տեսանյութ)

«Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը: Հայաստանը պետք է դառնա բարեկեցիկ ու ժամանակակից, արդար ու ապահով երկիր, ներքին համերաշխության ու համախմբվածության երկիր, արցախցիների բոլոր իրավունքները իրականում պաշտպանող երկիր, իրապես ինքնիշխան ու վստահելի դաշնակից և արժանապատվությունը վերականգնած երկիր՝ անցյալում թողնելով սև-սպիտակի բաժանումը, ներազգային արհեստական պառակտումը, Սփյուռքի հետ հարաբերությունների քայքայումը, մեր երեխաների և երիտասարդների ճակատագրի անորոշությունը, բռնաճնշումներն ու ապօրինությունները, պարտությունն ու նվաստացումը, աղքատությունն ու հուսահատությունը: Ես գիտեմ, ինչպես անել այս ամենը։ Ու անելու ենք միասին։ Մենք միասին ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հենց սա է հային վայել ձևը: Միասին՝ դեպի մեր պատմության նոր և լավագույն շրջան»։

Վերոբերյալը Սամվել Կարապետյանի  խոսքն է՝ հնչած բանտից։
Իսկ ահա նրա Պաշտպանության խորհրդի հայտարարության մեջ ասվում է՝ «․․․մենք պետք է սկզբունքորեն նոր ուժ ձևավորենք ու բռունցք դառնալով՝ լուծենք մեր հայրենիքի առաջ ծառացած բոլոր խնդիրները»։
Սա քաղաքականության մեջ մտնելու լուրջ հայտ է, և ռուբիկոնն անցած Սամվել Կարապետյանի համար այստեղից երկու ուղի կա՝
– քաղաքականապես ջախջախվել ու դառնալ հերթական պարտված առաջնորդը, որին կհիշեն քամահրանքով
– անել այնպիսի գործողություններ, որոնց համար նրա անունը ոսկե տառերով կգրվի մեր ժողովրդի նորօրյա պատմության մեջ։

«Վերելք» հաղորդաշարը ներկայացնում է այդ ուղիները և քննում դրանք  իրականություն դարձնելու հավանականությունները։

Մանրամասները՝ տեսանյութում