ՀՅԴ-ն ազգային գաղափար է ու հայկականության դրսևորում․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
Որպես պատմաբան նշեմ, որ ՀՅԴ-ն ոչ միայն ու ոչ այնքան կուսակցություն է, որքան ազգային գաղափար ու հայկականության դրսեւորում։

ՀՅԴ-ն ազգային արժեք է. Քրիստափոր, Ռոստոմ, Զավարյան, Արամ, Քեռի, Համազասպ…Պետո, Բեկոր…
Ու սա ընդամենը ՀՅԴ ազգային հերոսական ներկայացուցիչների մի փոքր մասն է։
ՀՅԴ-ն է ղեկավարել 1918-ի Մայիսյան հաղթական հերոսամարտերը, ՀՅԴ-ի մեծագույն ավանդի արդյունքում է օտարության մեջ հայը հավատարիմ մնացել ազգային արժեհամակարգին։
Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ ՀՅԴ կամավորականներն եղել են առաջնագծում ու նրանցից շատերն իրենց արյամբ սրբագործել են Հայոց Հայրենիքը։
ՀՅԴ-ի շնորհիվ է իրականացել «Նեմեսիս» պատժիչ գործողությունը, որի արդյունքում Հայ ազգն իր արդար վրեժը լուծեց երիտթուրք ստահակներից։
ՀՅԴ-ի վրա հարձակումը ՝ հարձակում է հայի ազգային ինքնության վրա։
Ես Հանրապետական եմ ու հպարտորեն եմ կրում այդ կոչումը։
Բայց ՀՅԴ-ն ավելին է,քան զուտ կուսակցություն։
Եվ ինչպես ցանկացած քաղաքական միավոր, ՀՅԴ-ն զերծ չի եղել մոլորություններից ու սխալներից,բայց նրա ներդրումը նաեւ Երրորդ Հանրապետության կայացման գործում անուրանալի է։
Հասկանու՞մ եք, ՀՅԴ-ն է ՝ «Նեմեսիս» իրականացնելով հայ ազգի մեջքը ուղղել։
Անհերքելի փաստ է, որ Դաշնակցության գաղափարը տասնամյակներ շարունակ հայի ազատության իդեալն է եղել։
Դու մեր իդեալ ազատության, վեհ գաղափար Դաշնակցության: