Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդականի պաշտոնում, հաղորդում է ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը:

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ ունի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում: