2025 թվականի 1-ին կիսամյակում լուծվել է տևական ժամանակ քննվող 179 քրեական վարույթի ընթացք․ ՔԿ նախագահը Տավուշում է

2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում լուծվել է տևական ժամանակ քննվող 179 քրեական վարույթի ընթացք. Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում

Խորհրդակցության արդյունքներով Քննչական կոմիտեի նախագահը գոհունակությամբ շեշտել է, որ էական առաջընթաց է գրանցվել 2 տարուց ավելի ժամկետում քննվող քրեական վարույթների քանակի նվազման և դրանց ընթացքը լուծելու ուղղությամբ կատարված աշխատանքներում՝ ընդգծելով այդ ուղղությամբ տրված հանձնարարականների պահանջներն անշեղորեն և հետևողականությամբ շարունակելու անհրաժեշտությունը:

Արթուր Պողոսյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է ապօրինի անտառահատումների և ապօրինի ընդերքօգտագործման դեպքերին և հանձնարարել է այդ դեպքերով շարունակել անհրաժեշտ հետևողականությունը քրեական վարույթների բնականոն ընթացքն ապահովելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև հետևողականություն ցուցաբերել հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և առարկայական միջնորդագրեր ներկայացնելու, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընթացքը ողջամիտ ժամկետում լուծելու ուղղությամբ:

Մանրամասները՝ այստեղ։