Իսկ միգուցե Սահմանադրական և խորհրդարանական կարգապահական մոտեցո՞ւմն է ձեզ թևեր տալիս
Փաստաբան Աննա Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (ԱԺ) առաքելությունն է՝ հանդես գալ որպես ժողովրդի կողմից ընտրված օրենսդիր մարմին, որը ընդունում է օրենքներ, վերահսկում է գործադիր իշխանությանը և ներկայացնում է հանրային շահը։
Ստորև ներկայացված է Ազգային ժողովի հիմնական առաքելությունը և գործառույթները՝ ըստ ՀՀ Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի։
«Ազգային ժողովը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության միապետական օրենսդիր իշխանությունը, որի գլխավոր առաքելությունն է օրենսդրական գործունեություն ծավալել՝ ապահովելով երկրի պետականության ամրապնդումը, օրենքի գերակայությունը և ժողովրդավարության զարգացումը»։
Նկատեցի՞ք, իրար ծեծել և հայոյել չկա։
Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը (կամ բռնությունը) իրավական առումով կարող է ենթարկել մի քանի իրավական գնահատականի՝ կախված կոնկրետ հանգամանքներից։
Բռնություն կիրառելը պաշտոնատար անձի նկատմամբ, ծեծ կամ վարչական իրավունքի տեսանկյունից եթե արարքը չի հասնում քրեական հանցագործության աստիճանի, այն կարող է կարգավորվել վարչական իրավախախտման կանոններով՝ համաձայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի։
Իսկ միգուցե Սահմանադրական և խորհրդարանական կարգապահական մոտեցումն է ձեզ թևեր տալիս քանի որ,
Ազգային ժողովը հատուկ կարգավիճակ ունեցող կառույց է, և պատգամավորները օգտվում են պատգամավորական անձեռնմխելիությունից։ Սա նշանակում է, որ նրանք չեն կարող ենթարկվել քրեական պատասխանատվության՝ իրենց արտահայտությունների կամ քվեարկությունների համար, բայց այս անձեռնմխելիությունը չի տարածվում բռնության կիրառման դեպքերին։
Բացի այդ՝
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով նախատեսված է, որ պատգամավորները պետք է պահեն պատշաճ վարքագիծ նիստերի ժամանակ, բայց ցավոք տեսանելի չէ։
Պատգամավորը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ զրկվել ելույթ ունենալու իրավունքից, ստանալ նկատողություն կամ նույնիսկ՝ նիստերին մասնակցելու իրավունքից որոշակի ժամկետով։ Վարչական պատասխանատվություն կարող է կիրառվել հասարակական կարգի խախտման, մանր խուլիգանության կամ կարգապահական խախտումների հիմքով։
Եվ վերջ ի վերջո ձեզ հռչակած «ժողովրդավարության բաստիոնի» ի՞նչ օրինակ եք դուք։

