Ահաբեկչության կանխում՝ Ռուսաստանում․ պլանավորվում էր երկաթուղային կամուրջ պայթեցնել

Ռուսաստանի հատուկ ծառայությունները չեզոքացրել են ահաբեկչի, որը պատրաստվում էր երկաթուղային կամուրջ պայթեցնել Սարատովի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։

Ձերբակալության ժամանակ դիվերսանտը ոչնչացվել է։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 11 կգ քաշով պայթուցիկ, «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք: