Փաշինյանն արեց այն, ինչ ես չկարողացա. Սաակաշվիլի
«Անհաջող պատերազմից հետո Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չկարողացա անել 2011-2012 թվականներին՝ ձերբակալեց հայ Իվանիշվիլուն, միլիարդատեր Կարապետյանին», – գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում։
Ինչպես հաղորդում է «Նովոստի–Գրուզիա»-ն, Վրաստանի նախկին նախագահի կարծիքով, Հարավային Կովկասում ներկայիս գործընթացները «Ուկրաինայում Ռուսաստանի թուլացման ուղղակի արդյունքն են»։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են մերձենալ, ինչը ծանրագույն հարված է Ռուսաստանին»։
Այս իրավիճակում, ըստ Սաակաշվիլիի, Վրաստանը, որտեղ «Իվանիշվիլին և նրա ավազակախումբը բոլորին զզվեցրել են», «լիակատար անոմալիա է»։ Նա նշել է «առաջնորդների դեֆիցիտը» և կոչ է արել «Վրացական երազանքի» քննադատներին ինքնակազմակերպվել։
«Հասարակության ակտիվ մասը պետք է նախաձեռնություն ցուցաբերի և դադարի փակ շրջանով շարժվելուց։ Աշխարհաքաղաքական գործընթացները մեզ շատ են օգնում, բայց մենք չենք կարող ժամանակ վատնել», – ասել է Սաակաշվիլին։

