44-օրյա պատերազմից հետո Ալիևը բանակին հրահանգել է անցնել թուրքական մոդելի
«Անատոլական արծիվ» միջազգային զորավարժությունների համատեքստում ադրբեջանցի ռազմական օդաչու Էլչին Ռաֆիևը տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը բանակին հրահանգել է անցնել թուրքական մոդելի, ուստի Ադրբեջանը պարբերաբար համատեղ զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի հետ։
Ըստ նրա՝ նման զորավարժություններն անհրաժեշտ են, որպեսզի սովորեն և գործնականում կիրառեն նոր տեսակի սպառազինությունը, ինչը բարձրացնում է իրենց ստորաբաժանումների մարտունակությունը։
Ադրբեջանցի ռազմական օդաչուն նշել է, որ իրենց զինանոցը բավականին ընդլայնել են։