Civic-ի՝ այսօրվա երթին մասնակցելու մասին տեղեկությունը և հրապարակած լուսանկարը զառանցանք է․«Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր
Իշխանական Civic.am-ն ավտոբուսների լուսանկարներ է հրապարակել ու նշել, որ Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներից ահազանգ է ստացել, թե համայնքապետ Էդգար Արշակյանն իրենց ստիպում է մասնակցել այսօր երեկոյան՝ հաջակցություն ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի երթին։
«Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր-տնօրեն Աշոտ Ավանեսյանն արձագանքել է՝ գրելով․
«Civic.am-ից նկարել են Tech Week Armenia եկող Moonq TechnoSchool-ի ավտոբուսները ու էս զառանցանքը գրել։ Պաշտոնապես հերքելու եք, ու դրանով չեմ սահմանափակվելու»։