Թրամփը հայտարարել է, որ գոհ չէ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի արդյունքներով հայտարարել է, որ գոհ չէ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից, կարծում է, որ առաջընթաց չկա:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։

Թրամփը հայտարարել է նաև, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում մասնակցել Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցություններին, բայց առայժմ դրանք վարում է իր խորհրդական Սթիֆ Ուիթքոֆը։