Թող Աստված ունկնդիր լինի աղոթքներին․ Սուրբ Պատարագներ կմատուցվեն Մեսրոպ Մաշտոց եկեղեցում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ առաջիկա շաբաթ, մեր հավատո Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի նախընթաց շաբաթապահքի օրերին՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը՝ երեկոյան ժամը 18։30-ին, մի շարք եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։ Հայտնում են Արագածոտնի թեմից։

Արագածոտնի թեմում Սուրբ Պատարագները կմատուցվեն Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց առաջնորդանիստ եկեղեցում՝ թեմի եկեղեցականների կողմից։

«Թող Աստված ունկնդիր լինի մեր աղոթքներին, և Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի համայն աշխարհին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին. ամեն»։