ՀԷՑ-ը մշտապես կապի մեջ է ՀՀ կառավարության, ՏԿԵ նախարարության հետ․ հայտարարություն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մշտապես կապի մեջ է ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ-ը։
«Մայիսի 20-ից մինչև հունիսի 18-ը բազմաթիվ շփումներ են եղել ՀԷՑ ընկերության և նշված կառույցների հետ, սակայն որևէ հանձնարարականի ակնարկ անգամ Ընկերությունն իր գործունեության հետ կապված չի ստացել»,- ասված է հայտարարության մեջ։

