Վիզայի դիմումները քննելիս մենք դիտարկում ենք առկա բոլոր տեղեկությունները. ԱՄՆ դեսպանատուն

«Վիզայի դիմումները քննելիս մենք դիտարկում ենք առկա բոլոր տեղեկությունները՝ բացահայտելու այն անձանց, որոնց մուտքը Միացյալ Նահանգներ չի կարող արտոնվել, այդ թվում՝ ԱՄՆ ազգային անվտանգության հետ կապված նկատառումներով»,-հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

Նշվում է, որ 2019թ․ սկսած՝ ներգաղթային և ոչ ներգաղթային վիզայի դիմումատուներից Միացյալ Նահանգները պահանջում է դիմումներում ներառել սոցիալական հարթակներում իրենց էջերի տվյալները։