Սիրելի տեր հայրեր ջան, դուք հերթական անգամ փաստեցիք, որ իրապես Սարդարապատի հերոս քահանաների արժանի հետնորդներն եք

Երեկվա ծանր իրադարձություններից հետո, առանց մանրամասնելու թե ինչու (աչք ու ականջ ունեցողները կհասկանան) ուզում եմ իմ մասնավոր խոնարհումը բերել մեր եկեղեցու պարզ ու համեստ քահանա հայրերին, որոնցից շատերի ընկերությունն ու մտերմությունը վայելելու պատիվն ունեմ:

Սիրելի տեր հայրեր ջան, դուք հերթական անգամ փաստեցիք, որ իրապես Սարդարապատի հերոս քահանաների արժանի հետնորդներն եք, ու ներքին թուրքի դեմ տարվող այս նոր Սարդարապատում ձեր գործոնը վճռորոշ է լինելու:

Սաղմոսերգու հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար-խմբավար Վահե Բեգոյանի ֆեյսբույքան  գրառումը