Բաքվից արձագանքել են «Արևմտյան Ադրբեջան»-ի վերաբերյալ Իրանի դեսպանի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աիխան Հաջիզադեն անդրադարձել է երեկ ՀՀ-ում Իրանի դեսպանի կողմից արված հայտարարություններիին՝ նշելով, թե իբր կտրականապես մերժում են, մասնավորապես, «Արևմտյան Ադրբեջան»-ի վերաբերյալ մեղադրանքները։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է․ ««Արևմտյան Ադրբեջան» անվանումը, որ օգտագործվում է՝ ԻԻՀ նահանգներից մեկի անվանումն է, և այն չի կարող օգտագործվել մեկ այլ տեսակի աշխարհագրական տարածքի համար, երբ այն օգտագործվում է որևէ երկրի, հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ»
«Դեսպանի կեղծ հայտարարությունները, որոնք նախատեսված են Հայաստանի կարիքները բավարարելու համար, հատկապես վտանգավոր են, քանի որ դրանք հակասում են Ստամբուլում արտաքին գործերի նախարարի մակարդակով ներկայացված Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը, որը 57 երկրների հետ միասին աջակցել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի վերաբերյալ որոշումներին։
Դեսպանի Ադրբեջանի դեմ կանոնավոր և համակարգված «սադրիչ հայտարարությունները» նպատակ ունեն խաթարել Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները»,- ասել է Հաջիզադեն։

