Արցախից տեղահանված երիտասարդ ընտանիքում 7-րդ երեխան է ծնվել
Սպիտակի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան: Մարիամը ծնվել է 4100 գրամ քաշով ու 51 սմ հասակով:
Աղջնակի ծնունդն ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ, բաժանմունքի վարիչ Արմեն Մինասյանը: ԲԿ-ից հայտնում են, որ թե մայրիկը, թե փոքրիկը իրենց լավ են զգում:
Ընտանիքը ԼՂ-ից տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 2020-ին:

