Թուրքիան և Հայաստանը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մենք Ստամբուլում հանդիպեցինք Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
«Հանդիպման ընթացքում մենք գնահատեցինք Թուրքիայի և Հայաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները», – գրել է Բայրաքթարը։ Պաշտոնական Երևանը դեռևս չի արձագանքել։

