Իրանի ԱԳ նախարարը կոչ է անում լուրջ չընդունել Թրամփի խոսքերը
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին կոչ է արել լուրջ չընդունել Թրամփի խոսքերը Թեհրանի հետ առաջիկա բանակցությունների մասին, Վաշինգտոնի հետ որևէ պայմանավորվածություն այդ կապակցությամբ չկա:
Մենք դեռ չենք որոշել՝ մասնակցելու ենք ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններին, թե ոչ, այդ հարցը դեռ քննարկվում է, բանակցային գործընթաց սկսելու որևէ պլան դեռևս չի կազմվել։
Ավելի վաղ նա հայտարարել է, որ Թեհրանը վերլուծում է, թե արդյոք ԱՄՆ-ի հետ դիվանագիտությունը համապատասխանում է երկրի շահերին:

