Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել նրա կալանքը վերացնելու վերաբերյալ
Վերաքննիչ դատարանում քննվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը։ Նիստը նախագահում է դատավոր Էդգար Մանասյանը։ Դատական կազմում ընդգրկված են նաև Նարինե Հովակիմյանը և Վաչե Մարգարյանը։
Պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի նիստում Միքայել Սրբազանի կալանքը վերացնելու միջնորդություն է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում է, որ «ունենալով մեծաթիվ կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարցազրույցներում հրապարակայնորեն կոչ է արել զավթել իշխանությունը»։ Փաստաբաններն ու դատախազությունը դատական ակտը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։
Սրբազանն ունի առողջական խնդիրներ, և փաստաբանները պնդում են, որ կալանքը թույլատրելի խափանման միջոց չէ։

