Ինչո՞ւ Փաշինյանը թիրախավորեց Տեր Զարեհ քահանա Աշուրյանին․ ուշագրավ մանրամասներ հոգևորականի վերաբերյալ․ 168.am

Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայ Առաքելական եկեղեցին պետք է րոպե առաջ մաքրել ազգադավ, նախնյաց հիշատակը անարգած, մկրտության ուխտը դրժած և Սուրբ Դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ «հավատացյալներից»:

«Հուդան էլ 12-ից մեկն էր և իրեն համարում էր Քրիստոսի հետևորդ, բայց 30 արծաթն ավելին էր քան իր հավատքը: Եթե սրա հոգևոր հայրը հուդան չէ, թող հռչակի իր հոգևոր հոր անունը: Ժամանակակից «հուդա իջևանցին» բոլոր առումներով ուզում է գերազանցել իր հոգևոր նախահորը՝ հուդա իսկարիովտացուն»,- գրել էր քահանան:

Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների դեմ արշավ սկսած և իրեն Եկեղեցու հետևորդ համարող Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ, սակայն երկրի ղեկավարին անհարիր բառապաշարով անդրադարձավ քահանայի գրառմանը՝ միանգամից իրեն գտնելով գրառման մեջ: Երևի նրան հոգեհարազատ էր «հուդա իջևանցի» ձևակերպումը: Թե ինչ կապ ուներ Տեր Զարեհի գրառումը Փաշինյանի թլպատված լինել-չլինելու հետ, որ Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել դա ապացուցել, երևի միայն Փաշինյանն ու Վահագն Ալեքսանյանը կիմանան: Նրանք այսօր հերթական խայտառակ վերնագրերը տվեցին հատկապես ադրբեջանական մամուլին։ Բայց դա նորություն չէ։ Ավելին, կուսակրոն հոգևորականների և ամուսնացյալ քահանաների միջև խժդժություններ սերմանել փորձող Փաշինյանն այնքան է խճճվել, որ ամուսնացյալ քահանա Տեր Զարեհին էլ էր նմանատիպ մեղադրանքներ հնչեցնում, ինչ կուսակրոն հոգևորականներին։ Փաշինյանի բառապաշարը չենք մեջբերի այս հոդվածում։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում