Ազգային ուժերի համախմբման եւ համաժողովրդական բողոքի ալիքի ճնշմամբ անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը․ ՀՀԿ

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը․

Հայաստանի Հանրապետության կառավարիչների քարոզչական ստերը արձանագրում են նոր բարձունքներ։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մեր հայրենակիցներին եւ դատապարտում է իրավապահ համակարգի օգտագործումը՝ քաղաքական ընդդիմախոսների լռեցման նպատակով։

Այսօրվա կառավարիչների հակապետական գործունեության հետեւանքով մեր հայրենիքը հայտնվել է օրհասական իրավիճակում։

Ազգային ուժերի համախմբման եւ համաժողովրդական բողոքի ալիքի ճնշմամբ անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։