Հրայր Սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել․ փաստաբան
«Հրայր Սարկավագ Հակոբյանը և Աղասի Արշակյանը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները. նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն և իշխանության յուրացում նախապատրաստելու հատկանիշներով»,-լրագրողների հետ զրույցում ասել է նրանց պաշտպան Հովսեփ Սարգսյանը։
«Այս պահին կալանքի մասին որոշում չեմ ստացել, բայց ենթադրաբար կալանքի միջնորդություն է ներկայացվելու»,–հավելել է փաստաբանը։
Նա նշել է, որ գործի նյութերին ծանոթ չէ, բերման ենթարկվածների հստակ թիվ չգիտի, բայց իր տեղեկություններով, նոր բերման ենթարկվածներ կան։
«Իմ վստահորդները քննչական վարչությունում են։ Նրանցից մեկը առողջական խնդիրներ ունի, գլխում չարորակ գոյացություն ունի, առողջական վիճակի մասին փաստաթղթերն առկա են, դրանք պիտի թարգմանվեն և ներկայացվեն վարույթն իրականացվող մարմնին և դատարան»,–ասել է Հովսեփ Սարգսյանը։

